ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ամենևին կարիք չկա սահմանագծման պրոցեսից վախենալու․ Նիկոլ Փաշինյան

Ամենևին կարիք չկա սահմանագծման պրոցեսից վախենալու․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության՝ Ապարանի գրասենյակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց․

«Մենք ասել ենք, որ մեզ համար ՌԴ-ի՝ մեր ռազմավարական գործընկերոջ առաջարկները սահմանային իրադրության հանգուցալուծման վերաբերյալ ընդունելի են, և այդ մասին նաև երեկ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հարցազրույց է տվել։ Մենք կարծում ենք, որ այդ առաջարկներն ընդունելի են և կոնկրետ առաջարկներ ենք տվել՝ ինչպես գործնականում իրականացնել այդ առաջարկությունները։ Մեզ համար ընդունելի են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առաջարկները։ Ռուսաստանը նույնպես համանախագահ երկիր է։

Եվ, փաստորեն, այդ առաջարկությունների վերաբերյալ կա կոնսենսուս։ Հարցը վերաբերում է նրան, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահները առաջարկում են, որ և՛ Հայստանի և՛ Ադրբեջանի զորքերը հայելային սահմանային գծից դուրս բերվեն և բերվեն մշտական տեղակայման վայրեր, որից հետո միջազգային հովանու ներքո սկսվի Հայաստանի սահմանների ահմանագծման աշխատանքը։ Ժողովուրդ ջան, սահմանների սահմանագծման պրոցեսի նկատմամբ ուզում են վախ ներշնչել մեր հանրությանը։

Ամենևին կարիք չկա դրանից վախենալու, որովհետև դա անկախ պետության համար անխուսափելի պրոցես է։ Ցանկացած անկախ պետություն ինչ-որ պահի պետք է գա և հանգի սահմանագծման և սահմանազատման աշխատանքներին։ Ես սահմանը, սահմանագծումն ու սահմանազատումը համեմատում եմ պարիսպի հետ»։

  • Կիսվել: