Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, իշխանության համար պայքար ընդդիմության կողմից չի իրականացվում․ Ղազինյան
Որոշ շրջանակներին հանգիստ չի տալիս ներքաղաքական կայունությունն ու համերաշխությունը, նյարդայնացնում ու ջղաձգում է քաղաքական ընդդիմության բացառիկ պետականակենտրոն կեցվածքը, պետական ու ազգային շահի գիտակցումը: Այս մասին իր գրառման մեջ նշել է «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր-նախագահ Արթուր Ղազինյանը։
«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ իշխանության համար պայքար ընդդիմության կողմից չի իրականացվում, քննադատությունները փոխարինվել են խորհուրդներով, աջակցության առաջարկություններով: Ներքաղաքական կյանքը կանգ է առել:
Ընդդիմությունը գլուխը կախ, լուռ պայքարում է թշնամու դեմ, որը՛ ռազաճակատում կռիվ տալով, որը՛ ներքին խնդիրները լուծելով, որը՛ արտաքին ճակատում:
Միայն իշխանությունն է շարունակում ամեն ժամ պայքարել իշխանությունը պահելու և ամրացնելու համար:
Ի հակառակ և հեճուկս Հայաստանի ազգային ու պետական շահերի...»։