Ամենակարևոր ռեֆորմներից մեկը Երևանում միասնական տոմսային համակարգի ներդրումն է. Տիգրան Ավինյան
Ամենակարևոր ռեֆորմներից մեկը միասնական տոմսային համակարգի ներդրումն է Երևանում, որը միավորելու է ամբողջ հանրային տրանսպորտի վճարային համակարգը: Այս մասին այսօր՝ Երևանի քաղաքապետարանի գործակարագավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Առցանց վճարումները նույնպես հնարավոր են լինելու»,- ընդգծեց Տիգրան Ավինյանը։
Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանն էլ նշեց, որ միասնական տոմսային համակարգը ներառում է նաև մետրոպոլիտենը, ապա հավելեց, որ առաջիկայում կներդրվեն անհրաժեշտ ծրագրատեխնիկական միջոցներ և տոմսային հասույթի հավաքագրումը կիրականացվի ժամանակակից միջոցներով:


