շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ամեն ինչը շինծու է, Աշոտյանին մեկուսացրել են՝ ինչ-որ վախերից ելնելով. Սերժ Սարգսյան

Ամեն ինչը շինծու է, Աշոտյանին մեկուսացրել են՝ ինչ-որ վախերից ելնելով. Սերժ Սարգսյան

Ես իմ տեսակետը հայտնել եմ, մենք հայտնել ենք մեր կոլեկտիվ տեսակետը. ես ի՞նչ տեսակետ պետք է հայտնեմ, որ բոլորին հասկանալի լինի, որ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է, որ նրան ուղղակի մեկուսացրել են՝ ինչ-որ վախերից ելնելով: Այս մասին այսօր դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ոչ միայն Արցախի հետ կապված հարցերից, ընդհանրապես, ներքաղաքական իրավիճակից մեկուսացնելու, միջազգային մեր գործընկերների հետ հարաբերություններից մեկուսացնելու համար: Շատ ակնհայտ է դա:

Տարբեր հարցումներ են հրապարակվում եւ տեսեք, մարդկանց մեծ մասն ինչ է մտածում այդ առիթով: Այստեղ կասկածելի ոչինչ չկա: Երբ 4 տարվա քրեական գործը սառեցնում են, նույն Արմեն Աշոտյանին չեն հարցաքննում մի քանի անգամ, ու հետո ինչ-որ մտացածին բան են հորինում իբր խափանման միջոցի պայմանները խախտելու, եւ փոխում են խափանման միջոցն ու Արմեն Աշոտյանին մեկուսացնում: Ակնհայտ է, որ այդտեղ ամեն ինչը շինծու է՛՛:

  • Կիսվել: