երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ամեն ինչ շտկելու ենք․ Դրա համար էլ գալիս ենք․ Ռոբերտ Քոչարյան

Ամեն ինչ շտկելու ենք․ Դրա համար էլ գալիս ենք․ Ռոբերտ Քոչարյան

«Հայաստանում օրենսդրական մակարդակի վրա երեք տարով պետք է արգելել օպտիմիզացիա բառի օգտագործումը պետական պաշտոնյայի կողմից»: 3-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական էջում հրապարակվել է վերջինիս ելույթներից մեկը։

«Օպտիմիզացիայի անվան տակ ամեն ինչ ուղղակի փակում են: Գիշերօթիկը փակեցին, մանկատները, ծննդատները: Այս մարդկանց աշխատաոճը սա է: Նայում են, տեսնում, որ պարգևավճարի համար գումարը պակասում է, չի հերիքում, մտածում են՝ որտե՞ղ մարդ կրճատել: Նրանք երբեք չեն մտածում՝ ինչպես անել, որ ընդհանուրը՝ ՀՆԱ-ն մեծացնել, որ այդտեղից բոլոր ոլորտներն իրենց մասնաբաժինն ստանան:

Մենք գալիս ենք հասկանալու համար՝ ի՞նչն է սխալ արվել, և դա պետք է շտկենք: Ընդհանրապես, նոր կառավարության առաջին 1-2 ամիսը պետք է լինի հասցված վնասի գնահատումը: Պետք է հասկականք՝ որտեղ ինչ կարգի վնաս է հասցվել: Դա արվել է հեղափոխական էնտուզիազմի ֆոնի վրա: Ընդհանրապես, հեղափոխական էնտուզիազմը միշտ տգիտության հետ սերտաճված է լինում: Այսպիսի խոսք կա. Что может быть хуже дурака? Дурак с ининцативой. Նախաձեռնող տգետը, հատկապես իշխանություն ունեցող տգետը, պատուհաս և պրոբլեմ է երկրի համար:

Կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ ես չէի հասկանում, թե ինչու են պաշտոնյաները միշտ խոսում, թե ինչպես պետք է ձեռքերը լվանալ: Բայց ոչ մի էպիդոմիոլոգ, ում սուրբ պարտականությունն է խոսել և ով պետք է ղեկավարեր այդ պայքարը, գոնե մի անգամ չի խոսել:

Այո, ամեն ինչ շտկելու ենք: Դրա համար էլ գալիս ենք»:

  • Կիսվել: