հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Ամբողջովին կիսում եմ իշխող քաղաքական ուժի դիրքորոշումը՝ իրական Հայաստանի գաղափարախոսության առումով. Գալյան

Ամբողջովին կիսում եմ իշխող քաղաքական ուժի դիրքորոշումը՝ իրական Հայաստանի գաղափարախոսության առումով. Գալյան

Արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանն ամբողջությամբ կիսում է իշխող քաղաքական ուժի դիրքորոշումը՝ կապված «իրական Հայաստան» հայեցակարգի հետ: 

Գալյանն այս մասին ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում: 

«Ես ամբողջովին կիսում եմ իշխող քաղաքական ուժի դիրքորոշումը՝ «իրական Հայաստան»-ի գաղափարախոսության հետ կապված: Եվ ստանձնել եմ պարտականություն, ստանձնել եմ պատասխանատվություն իրականացնել ողջ գործընթացի իրավական ապահովումը»,-ասաց Գալյանը: 

Նախարարն ասաց, որ դեռ չի հասցրել ծանոթանալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի տեքստին, քանի որ ընդամենը 3 օր է, ինչ նախարար է, սակայն ստանձնել է պատասխանատվություն՝ նաև ապահովելու խաղաղության ողջ գործընթացի իրավական ապահովումը:  

«Իրական Հայաստան»-ի գաղափարախոսության մասին պարբերաբար իր ելույթներում խոսում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա՝ հայ ժողովուրդը շատ վաղուց է կատարել իր ընտրությունը «իրական Հայաստանի» և «պատմական Հայաստանի» միջև՝ հօգուտ «իրական Հայաստանի»:

 

  • Կիսվել: