շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ամբողջ ժողովուրդն է գտնում, որ մենք խայտառակ պարտություն ենք կրել, մեր երկիրը կորցնում ենք Նիկոլ Փաշինյանի պատճառով․ Մանուկյան

Ամբողջ ժողովուրդն է գտնում, որ մենք խայտառակ պարտություն ենք կրել, մեր երկիրը կորցնում ենք Նիկոլ Փաշինյանի պատճառով․ Մանուկյան

Վազգեն Մանուկյանը վստահ է, որ քաղաքացիները դուրս կգան փողոց, կփոխեն իշխանությունը, որպեսզի նորմալ ապրենք. «Նախորդ 100 տարվա երազանքները նա կործանեց: Նա Հայաստանում մտցրեց նոր երևությ, որը երբեք չենք ունեցել։

Նրան դավաճան են ասում, բայց ես նրան դավաճան չեմ համարում, ես նրան թշնամի եմ համարոմ՝ մեր պետության ու մեր ժողովրդի թշնամին:

Ինքը մեզ հետ երբեք չի եղել, որպեսզի դավաճաներ: Իր օրոք որևէ զարգացում, չի կարող լինել»,-ասաց նա:

Մանուկյանը վստահ է, որ կրկին կարելի է ոտքի կանգնել. «Այն երևույթները, որոնք մտցրեց, կործանարար են հայ ժողովրդի համար: Մի օրինակը եկեղեցու դեմ պայքարն է: Ուղղորդում են բոլոր ազգային արժեքների դեմ՝ պատմությունը հանում են բուհերից, փորձում են կործանել եկեղեցին: Մեր երկիր թշնամի է մտել, ոչ թե դավաճան:

Ես ողջունում եմ այն երիտասարդներին, որոնք գնում համարձակ կանգնում են, անգամ՝ կռվում: Թշնամու դեմ նաև կռվում են»:

Մանուկյանը հայտարարեց, որ այսօր չկա իշխանություն-ընդդիմություն պայքար, կա թշնամի իշխանություն ու ժողովուրդ. «Մեր ժողովուրդը կկարողանա դուրս գալ այս ծանր վիճակից:

Ընդդիմություն կա, երբ կա քաղաքական հայացքների տարբերոթյուն, ինչն այսօր չկա: Ամբողջ ժողովուրդն է գտնում, որ մենք խայտառակ պարտություն ենք կրել, մեր երկիրը կորցնում ենք Նիկոլ Փաշինյանի պատճառով: Ինչ ընդդիմության մասին է խոսքը»:

  • Կիսվել: