ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ամանորյա ոչ աշխատանքային օրերը կրճատվում են․ հունվարի 2-ից՝ աշխատանքի

Ամանորյա ոչ աշխատանքային օրերը կրճատվում են․ հունվարի 2-ից՝ աշխատանքի

Կառավարությունը որոշել է սահմանափակել ամանորյա և սուրբծննդյան հանգստյան օրերի թիվը։ Առաջարկվում է հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը, 7-ը դարձնել աշխատանքային օրեր։ 

Որոշման նախագիծը ներկայացրած էկոնոմիկայի նախարարությունը բերել է հիմնավորումներ, ըստ որոնց՝ հանգստյան օրերի նման քանակն ազդում է տնտեսության վրա։ Ըստ նախարարության հաշվարկների՝ հինգ լրացուցիչ աշխատանքային օր հունվարին ունենալու դեպքում համախառն ներքին  արտադրանքը կաճի 88,6 միլիարդ դրամով, առևտուրը՝ 47,5 միլիարդ դրամով, արդյունաբերությունը՝ 35,4 միլիարդ դրամով, ծառայությունները՝ 34 միլիարդ դրամով, գյուղատնտեսությունը 3,5 միլիարդ դրամով։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: