երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ալմա-Աթայի հռչակագիրը հենց ստորագրման պահից է հայտնվել ԼՂ հարցի կարգավորման հիմքում․ Նիկոլ Փաշինյան

Ալմա-Աթայի հռչակագիրը հենց ստորագրման պահից է հայտնվել ԼՂ հարցի կարգավորման հիմքում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին այն մասին, թե որ պահից սկսած է Ալմաթայի հռչակագիրը դարձել Արցախյան հակամարտության կարգավորման բանակցությունների հիմք և ով է դրա նախաձեռնողը։

«Ալմա-Աթայի արձանագրությունը  սովետական միության կազմալուծման  և անկախ պետություններ դառնալու  Բելովեժյան հայտարարությանը միանալու մասին է ու այդ հայտարարության համատեքստում է ընդունվել Ալմա-Աթայի հռչակագիրը։ Այդ արձանագրության վերաբերյալ Հայստանի վերապահումներում խոսք է գնում այն մասին, որ ինքնավար միավորները նունյպես պետք է լինեն անկախ պետությունների համագործակցության մաս։ Ես իմ հարցազրույցում հիշատակել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի տված նույնաբովանդակ հարցազրույցը, ով խոսելով ԼՂ խնդրի մասին ասում է․ «Ռուսաստանյան ինքնավարությունների կարգավիճակը  այսօր այնպիսին է, որ կարծում եմ լիովին կբավարարեր ԼՂ բնակչությանը։ Ավելին մենք չենք էլ ցանկանում»։

 

Սա 1991թ-ի դեկտեմբեր ամիսն է։ Ահա այս պահից է, որ Ալմաթայի հռչակագիրը հայտնվել է ԼՂ հարց կարգավորման համատեքստում։ Դուք հարցնում եք, ո՞ր պահից է հայտնվել այդ հռչակագիրը ԼՂ հարցի կարգավորման հիքմում, ես պատասխանում եմ՝ հենց ստորագրման պահից»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։

  • Կիսվել: