հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ալկոհոլի օգտագործման չափաբաժինների փոփոխության միտումները համավարակի պայմաններում․ ԱՀԿ-ն հետազոտություն է իրականացնում

Ալկոհոլի օգտագործման չափաբաժինների փոփոխության միտումները համավարակի պայմաններում․ ԱՀԿ-ն հետազոտություն է իրականացնում

Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ԱՀԿ-ն հետազոտություն է իրականացնում համավարակի պայմաններում ալկոհոլի օգտագործման չափաբաժինների փոփոխության միտումների մասին։

«Սիրելի հայրենակիցներ, հարգելի օգտատերեր

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իրականացնում է առցանց հետազոտություն, որի նպատակն է որոշել հասարակության կողմից ալկոհոլի օգտագործման չափաբաժինների փոփոխության միտումները համավարակի պայմաններում:

Մասնակցությունն այս հետազոտությանը կպահանջի 5-10 րոպե:

Առողջապահության նախարարությունն ակնկալում է Ձեր մասնակցությունն այս կարճ, բայց և կարևոր հետազոտությանը, քանի որ տրամադրելով կարծիքներ Դուք կարող եք նպաստել ալկոհոլի օգտագործման ուղղությամբ գլոբալ քաղաքականության մշակմանը:

Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար:

Հետազոտության հղումն այստեղ

Եթե կհանդիպեք դժվարությունների, կարող ենք կապ հաստատել հետազոտության հայաստանյան ներկայացուցչի հետ` Քրիստինե Գալստյան, հեռ. 093-48-84-24

Շնորհակալություն աջակցության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: