Երևանում շարունակվում են COP17-ի աշխատանքները
Հոկտեմբերի 20-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության մասնակցությամբ նախատեսված են հետևյալ միջոցառումները.
08:00-09:30՝ «Գենդերի և կենսաբազմազանության առաջամարտիկները» թեմայով քննարկում՝ նախաճաշի ձևաչափով
Կապույտ գոտի, հանդիսությունների սրահ
Բացման խոսքով հանդես կգա ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը։
13:15՝ «Բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների իրավունքների պաշտպանությունը՝ Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակային ծրագրի 8(j) հոդվածի համատեքստում» քննարկում
Սիսիան հանդիպումների սրահ
Բացման խոսքով հանդես կգա ԱԳՄԱՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետը Դավիթ Կնյազյանը։
Միջոցառումն անցկացվում է որպես ՄԱԿ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի (OHCHR) հարակից միջոցառում՝ ՀՀ համահովանավորությամբ։
13:15-14:45` նախագահողի կողմից կազմակերպված միջոցառում՝ «Ավանդական գիտելիքը գործնականում․ բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների ներդրումը Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակային ծրագրի իրականացման գործում» թեմայով։
Վայք սրահ
Բացման խոսքով հանդես կգա ԱԳՄԱ նախարարի տեղակալ Անի Ավետիսյանը։
Միջոցառմանը մասնակցություն կունենան Կենսաբազմազանության հարցերով բնիկ ժողովուրդների միջազգային ֆորումի (IIFB), ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Բնական պատմության ազգային թանգարանի (MNHN) ներկայացուցիչները։



