ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ալիևը խոսել է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու հեռանկարի մասին

Ալիևը խոսել է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու հեռանկարի մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու հեռանկարի մասին՝ հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է։ Այս մասին նա հայտնել է Բաքվում Ռումինիայի, Ավստրիայի և Լիտվայի արտգործնախարարների հետ հանդիպմանը, փոխանցում է interfax.ru-ն:

«Մենք ներկայում գտնվում ենք հետկոնֆլիկտային զարգացման փուլում: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է, և այս հարցի շուրջ բանակցելու կարիք չկա»,- ասել է Ալիևը։

Ալիևը շեշտել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությունը սոսկ  հրադադարի համաձայնագիր չէ:

«Ով կարդա այս փաստաթուղթը, կտեսնի, որ այն ընդգրկում է շատ այլ հարցեր: Մենք պետք է մտածենք հետկոնֆլիկտային իրավիճակի մասին: Մենք շրջեցինք այս էջը և պատրաստ ենք առաջ գնալ և նպաստել տարածաշրջանային կայունությանը»,-ասել է Ալիևը:

Նա հույս է հայտնել, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո երկրի իշխանությունները կհամաձայնեն խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ:

«Հայաստանի կառավարությունը անտեսում է մեր ցանկացած հայտարարություն Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի բանակցությունները սկսելու վերաբերյալ: Սակայն հնարավոր է, որ նախընտրական իրավիճակը չի նպաստել նման հայտարարություններին: Բայց հիմա, Հայաստանում ընտրություններից հետո, մենք դրական արձագանքի հույս ունենք», - ասել է Ալիևը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: