շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ալիևը հույս է հայտնել, որ Փաշինյանի հետ հանդիպումն արդյունավետ կլինի

Ալիևը հույս է հայտնել, որ Փաշինյանի հետ հանդիպումն արդյունավետ կլինի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումն արդյունավետ կլինի, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ Ալիևը բարձր է գնահատել Շառլ Միշելի ներդրումը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ հույս հայտնելով, որ եռակողմ ձևաչափով հանդիպումը կլինի արդյունավետ։

Հիշատակելով այս ձևաչափով առաջին բանակցությունները, որոնք տեղի են ունեցել անցյալ տարվա դեկտեմբերին Բրյուսելում՝ Ալիևը նշել է այն ժամանակ ձևավորված խաղաղության օրակարգի կարևորությունը։

 

 

  • Կիսվել: