երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ալիևը հայտնել է, որ ՀՀ-նի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները շուտով կհանդիպեն

Ալիևը հայտնել է, որ ՀՀ-նի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները շուտով կհանդիպեն

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները մոտ ապագայում հանդիպում կանցկացնեն։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ այս մասին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ալիևը նշել է, որ Գերմանիայի կանցլերի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպումը ՛՛օգտակար է եղել և անցել կառուցողական մթնոլորտում՛՛:

Նա ընդգծել է, որ արդեն ձեռք են բերվել պայմանավորվածություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, սահմանների սահմանազատման և խաղաղության շուրջ բանակցություններ վարելու վերաբերյալ։ 

՛՛Այս առումով պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ շուտով հանդիպումներ կլինեն արտգործնախարարների մակարդակով՛՛,-նշել է Ալիևը:

  • Կիսվել: