երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ալիևը դժգոհ է, որ ՀՀ-ն առաջարկված փաստաթղթում ջնջել է «անջատողականության դատապարտում» ձևակերպումը. Մարուքյան

Ալիևը դժգոհ է, որ ՀՀ-ն առաջարկված փաստաթղթում ջնջել է «անջատողականության դատապարտում» ձևակերպումը. Մարուքյան

Այսօր Ադրբեջանի նախագահը դժգոհել է, որ Հայաստանը ջնջել է Ադրբեջանի առաջարկած փաստաթղթում «անջատողականության դատապարտում» ձեւակերպումը։

«Մինչդեռ նա չասաց, որ «անջատողականություն» բառը միջազգային իրավական տերմին չէ և չունի սահմանված միջազգային իրավական սահմանում, թե ինչ պետք է հասկանալ դրա տակ։ Նա չասաց, որ Հայաստանը բացատրություն և պարզաբանում է խնդրել, թե ինչ է նշանակելու այդ դրույթի կիրառումը կամ առկայությունը հետագայում։

Հակառակ դեպքում, ապագայում ստորագրվելիք փաստաթուղթը կարող է ծանրաբեռնվել բազմակի մեկնաբանություններ ունեցող ձեւակերպումներով, ապա անվերջ պնդել, որ կողմերի մեկնաբանությամբ պայմանավորվածությունը խախտվել է»,- հավելել է նա:

Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

  • Կիսվել: