երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ալիևն անդրադարձել է Փաշինյանի և Տոնոյանի հայտարարություններին

Ալիևն անդրադարձել է Փաշինյանի և Տոնոյանի հայտարարություններին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների առցանց հանդիպման ժամանակ անդրադարձել է ՀՀ վարչապետի և ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոկանի հայտարարություններին։

Իր ելույթում Ալիևը վերհիշել է Տոնոյանի «նոր պատերազմ, նոր տարածքներ» հայտարարությունը:

«ՀՀ պաշտպանության նախկին նախարարը, այցով գտնվելով ԱՄՆ-ում, հրապարակավ հայտարարել է, որ Հայաստանը նախապատրաստվում է նոր պատերազմի՝ նոր տարածքների համար»,-ասել է Ալիևը՝ հավելելով, որ այս հայտարարությունը բացահայտում  է հայկական կողմի ագրեսիվ քաղաքականության էությունը:

Ալիևի խոսքերով՝ հատկանշական է, որ այդ հայտարարությունն արվել է ԱՄՆ-ում:

Ադրբեջանի նախագահն անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանի՝ 2019թ. Լեռնային Ղարաբաղում արված «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությանը` ընդգծելով, որ այդ սադրիչ թեզն ուղղված էր բանակցային գործընթացի տապալմանը:

«Այս ամենը վկայում է, որ Հայաստանը գիտակցաբար տապալել է բանակցային գործընթացը»,-նշել է Ալիևը:

  • Կիսվել: