չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ալիևն, այդ պուրակը բացելով, օգնեց մեզ ցույց տալ ավելի ցցուն փաստերով, թե ինչ ահաբեկչական խմբակի հետ գործ ունենք. Մարուքյան

Ալիևն, այդ պուրակը բացելով, օգնեց մեզ ցույց տալ ավելի ցցուն փաստերով, թե ինչ ահաբեկչական խմբակի հետ գործ ունենք. Մարուքյան

ԵԽԽՎ-ում իմ ելույթից հետո ինձ մոտեցավ Ստեփան Շենախը, ով ԵԽԽՎ շատ հայտնի պատվիրակ է, Ադրբեջանի համազեկուցող: Նա խնդրեց նկարները՝ նայի: Ասաց, որ առաջին նկարն էր տեսել, որում Ալիևը մտնում է սաղավարտների տարածքը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Էդմոն Մարուքյանը՝ խոսելով Ադրբեջանում հայտնի պուրակի մասին:

Մարուքյանի խոսքերով, Շենախն ուշադիր նայել է նկարներն ու ասել, որ ամբողջ Եվրոպայում մեծ հնչեղություն է առաջացրել դա, առաջատար թերթերի առաջին համարներով է գնացել. «Ես կարծում եմ, որ նաև մեր պատվիրակության աշխատանքի շնորհիվ հարցը բավականին հնչեղ դարձավ:

Ըստ էության, Իլհամ Ալիևն, այդ պուրակը բացելով, օգնեց մեզ ցույց տալ ավելի ցցուն փաստերով, թե ինչ ռեժիմի, ահաբեկչական խմբակի հետ գործ ունենք, ում մոտ կան նաև մեր զինվորները, ողջ զինվորները, հետևաբար օր առաջ նրանք պետք է վերադարձվեն»:

  • Կիսվել: