հինգշաբթի, հոկտեմբեր 22
22 / 10 / 2026
Ալիևն ասել է, որ Պուտինի ու Փաշինյանի հետ զրույցը եղել է «հանգամանալից և անկեղծ»

Ալիևն ասել է, որ Պուտինի ու Փաշինյանի հետ զրույցը եղել է «հանգամանալից և անկեղծ»

Սոչիի եռակողմ հանդիպման ժամանակ ընդունված որոշումները կնպաստեն Հարավային Կովկասում ավելի անվտանգ եւ կանխատեսելի իրավիճակի ստեղծմանը։ Այս մասին այսօ Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքներով հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։

Նա նշել է, որ Պուտինի եւ Փաշինյանի հետ եռակողմ հանդիպմանը ՛՛հանգամանալից եւ անկեղծ զրույց՛՛ է տեղի ունեցել։

՛՛Ադրբեջանում վճռական են՝ շրջելու Հայաստանի հետ երկարաժամկետ առճակատման էջը եւ նորմալ փոխգործակցության փուլ սկսելու՛՛,-հավաստիացրել է Ալիևը։

Նա նաեւ ասել է, որ Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո Բաքուն Երեւանին է հանձնել գերեվարված ՛՛100-ից ավելի հայ զինծառայողների՛՛:

 

  • Կիսվել: