կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ալիևն ակնհայտ ասում է՝ պայմանավորվածությունների ժամկետները հայտնեք. վստահ չեմ, որ խոստումներ այս իշխանությունների կողմից չեն տրվել. Սաղաթելյան

Ալիևն ակնհայտ ասում է՝ պայմանավորվածությունների ժամկետները հայտնեք. վստահ չեմ, որ խոստումներ այս իշխանությունների կողմից չեն տրվել. Սաղաթելյան

Ակնհայտ է, որ տեղի են ունենում «երկհարկանի» բանակցություններ․ բանակցություններ, որոնց մասին մենք տեղեկանում ենք հաճախ այլ երկրների մամուլի խոսնակների միջոցով և բանակցություններ, որոնց մասին մենք տեղյակ չենք լինում։ Ակնհայտ է, որ ժողովրդի թիկունքում հերթական անգամ տեղի են ունենում պրոցեսներ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Զանգեզուրյան միջանցքի» մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարության համատեքստում պատգամավորը նշեց՝ նա արդեն ակնհայտ ասում է, որ պայմանավորվածությունների ժամկետները հայտնեք։

«Ես վստահ չեմ, որ այդ խոստումներն այս իշխանությունների կողմից չեն տրվել։ Անունը կդնեն «միջանցք», թե ինչ, կարևոր չէ, կարևորը բովանդակությունն է։ Անունը կարող են չդնել «միջանցք», բայց արդյունքում լինի միջանցք», - նշեց պատգամավորը։
 

Իշխան Սաղաթելյանը վերահաստատեց ընդդիմության դիրքորոշումը՝ այսօրվա իշխանությունները չեն սպասարկում պետության, ժողովրդի շահը։ Ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհը համաժողովրդական և համազգային դիմադրությունն է։

«Գիտեմ, որ հացնելու եք՝ ինչո՞ւ հանրահավաքներ չեք անում։ Ամբողջությամբ գտնվում ենք նախապատրաստական շրջանում։ Մենք փողոց դուրս կգանք, բայց պետք է դուրս գանք շատ ավելի կազմակերպված, շատ ավելի համախմբված, որպեսզի ժողովրդին, մեր պայքարի առաջամարտիկներին չտանենք հիասթափության», - նշեց Սաղաթելյանը։

Նա հավելեց, որ ընդդիմությունն աշխատում է նաև մարզերում՝ կարևորելով դիմադրության շարժման ցանցային կազմակերպումը։

  • Կիսվել: