Ալիևի ներկայացուցիչը ՀՀ-ին դարձյալ մեղադրել է իր երկրի նկատմամբ «տարածքային պահանջներ» ունենալու համար
«Հայաստանը պետք է շտապ լուծի Ադրբեջանի «ինքնիշխան տարածքի մի մասի նկատմամբ տարածքային պահանջների հարցը»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը՝ ընդգծելով ՀՀ Սահմանադրության փոփոխությունը։
Նրա խոսքով՝ Հայաստանը, իբր, «անտեսում է տասնամյակների առճակատման հիմնարար պատճառը»:
«Մերժվում է խաղաղության ճանապարհին այդ կարևոր խոչընդոտի արդիականությունը, ընտրում են պարզեցված, անիրատեսական ուղիներ»,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ներկայացուցիչը։