հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ալիևի խոսքերը Հայաստանում չպետք է դառնան ներքաղաքական շահարկումների առարկա. Տաթևիկ Հայրապետյան

Ալիևի խոսքերը Հայաստանում չպետք է դառնան ներքաղաքական շահարկումների առարկա. Տաթևիկ Հայրապետյան

ԱՊՀ անդամ երկրների առաջնորդների նիստին Իլհամ Ալիևի ելույթին անդրադառնալիս պետք է գիտակցել, թե ինչ նպատակ է հետապնդում հակառակորդ երկրի ղեկավարը, ուստի նրա խոսքերը Հայաստանում չպետք է դառնան ներքաղաքական շահարկումների առարկա։ Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը:

«Ակնհայտ է, որ ռազմատենչ հռետորաբանությամբ, հայատյաց քարոզչությամբ, Հայաստանի Հանրապետության տարածքների հանդեպ բազմիցս հավակնություններ ներկայացրած Ալիևը, որը տապալել է ցանկացած փոխզիջումային լուծում, և հանդես եկել մաքսիմալիստական դիրքորոշմամբ, այժմ փորձում է օգտվել առկա իրավիճակից և մեղքը բարդել հայկական կողմի վրա։

Հակառակորդ երկրի ղեկավարի նպատակը պետք է հստակ հասկանալ և որևէ կերպ չնպաստել դրա իրագործմանը, իսկ մեր բացթողումների վերլուծությունը պետք է անենք առանց Ալիևի «ջաղացին» ջուր լցնելու»,- գրել է նա: 

  • Կիսվել: