շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ալիևի կարծիքով Սահմանադրությունը փոփոխելու դեպքում Հայաստանը կբացառի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները

Ալիևի կարծիքով Սահմանադրությունը փոփոխելու դեպքում Հայաստանը կբացառի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վստահություն է հայտնել, որ Սահմանադրությունը փոփոխելու դեպքում Հայաստանը կբացառի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները:

«Ես կասկած չունեմ, որ Հայաստանի սահմանադրությունը փոփոխելիս՝ հայկական կողմը նույնպես նշում է, որ այդ փոփոխությունները պետք է կատարվեն, Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները նման կերպ կբացառվեն։ Հակառակ դեպքում, դա անհարգալից կլինի, առաջին հերթին, Ամերիկայի Միացյալ Նահանգների նկատմամբ»,- հայտարարել է Ալիևը Վաշինգտոնում ադրբեջանական լրագրողների հետ հարցազրույցում։

Ըստ նրա՝ Ադրբեջանի դիրքորոշումն ընկալվում է ըմբռնմամբ, այդ թվում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, և բոլոր հարցերը պետք է լուծվեն խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամանակ։ «Եվ մեր նկատմամբ անհիմն տարածքային պահանջները պետք է բացառվեն այնտեղից։ Հետևաբար, այս հարցում ես կասկածներ չունեմ»,- ընդգծել է Ալիևը։

Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը մնում է Բաքվի վերջին պայմանը խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։

Նախօրեին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ, Վաշինգտոնում նախաստորագրեցին Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագիրը։

  • Կիսվել: