կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ալիևի հետ զրույցում Պուտինը կարևորել է քրիստոնեական տաճարների ու վանքերի բնականոն կենսագործունեության ապահովումը

Ալիևի հետ զրույցում Պուտինը կարևորել է քրիստոնեական տաճարների ու վանքերի բնականոն կենսագործունեության ապահովումը

Ադրբեջանի Հանրապետության Նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հերթական հեռախոսային շփումների ընթացքում քննարկվել են նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության մեջ ամրագրված պայմանավորվածությունների իրագործման գործնական ասպեկտները: Գոհունակություն է հայտնվել, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է, իսկ շփման գծում իրադրությունը բավականին հանգիստ է: Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից:

՛՛Իլհամ Ալիեւի հետ զրույցում Վլադիմիր Պուտինը, մասնավորապես, ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այն շրջաններում, որոնք եռակողմ հայտարարության համաձայն վերադարձվում են Ադրբեջանի Հանրապետությանը, գտնվում են քրիստոնեական տաճարներ եւ վանքեր: Այս առումով նա կարևորել է այդ սրբությունների պահպանությունն ու եկեղեցական բնականոն կենսագործունեության ապահովումը ։ Ադրբեջանի նախագահն այդ առումով ըմբռնում է ցուցաբերել և ասել, որ հենց այդ տեսանկյունից է գործելու ադրբեջանական կողմը՛՛,-նշված է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: