չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ալիևի հայտարարությունն ուղղված էր նրանց, ովքեր մտածում էին՝ մեր խնդիրներն Արցախով են սկսում ու վերջանում. Աբրահամյան

Ալիևի հայտարարությունն ուղղված էր նրանց, ովքեր մտածում էին՝ մեր խնդիրներն Արցախով են սկսում ու վերջանում. Աբրահամյան

Ալիևը նոր բան չասեց՝ Երևանը, Զանգեզուրը, Սևանն Ադրբեջանի պատմական տարածք հայտարարելով, իր գրառման մեջ այս մասին նշել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյան:
 
«Սա ուղղված էր բոլոր նրանց, ովքեր մտքում կամ բացահայտ մտածում էին, թե Արցախը բեռ է և մեր խնդիրներն Արցախով են սկսում ու վերջանում։ Մենք պետք է պատրաստվենք հաջորդ պատերազմին՝ 1, 2, թե 10 տարի հետո, դեռ դժվար է ասել»։
 
Նրա խոսքով՝ մեկ նրբություն կա. կհաջողենք այն դեպքում, երբ հենց այս պահից սկսենք մեր անվտանգության վերակառուցման, ապահովման նոր գործընթացը։
 
«Բայց որքան ես եմ նկատում, Հայաստանի քաղաքական իշխանությունն ու դրա ղեկավարը ճիշտ հակառակն են անում՝ մեզ զրկելով պաշտպանվելու, արդյունավետ պայքարի բոլոր հնարավորություններից։ Այլ ելք չունեք՝ պետք է գնաք», - գրել է Աբրահամյանը։
 
Ավելի վաղ Բաքվում այսօր Ադրբեջանի ղեկավարը հայտարարել էր․
 

"Այն ժամանակ ժամանակակից Հայաստանի տարածքում ապրող ադրբեջանցիները վտարվեցին հայրենի հողերից։ Զանգեզուրը, Գեյչեն (Սեւան), Իրեվանը բոլորը պատմական ադրբեջանական հողեր են։ Մեր ժողովուրդը դարերով ապրել է այնտեղ, բայց Հայաստանի ղեկավարությունը հարյուր հազարավոր ադրբեջանցիների է արտաքսել հայրենի հողերից։ Հետո նույն պատկերն էր նաև Ղարաբաղում՝ Խոջալուի ցեղասպանությունը, Շուշիի և Լաչինի գրավումը, որը Լեռնային Ղարաբաղի տարածքը միացրեց Հայաստանին"։

  • Կիսվել: