հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Ալեն Սիմոնյանը «սպառնաց» հանել Գեղամ Մանուկյանի հարցը. Լարված երկխոսություն տեղի ուենցավ Փաշինյանի և Մանուկյանի միջև

Ալեն Սիմոնյանը «սպառնաց» հանել Գեղամ Մանուկյանի հարցը. Լարված երկխոսություն տեղի ուենցավ Փաշինյանի և Մանուկյանի միջև

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «սպառնաց» հանել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցը, այն բանից հետո, երբ լարված երկխոսություն տեղի ունեցավ Գեղամ Մանուկյանի և Նիկոլ Փաշինյանի միջև։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հարց էր ուղղել Նիկոլ Փաշինյանին, թե «ինչո՞ւ են բանակցային գործընթացի մանրամասներին ծանոթացել Իլհամ Ալիևից, այլ ոչ թե ՀՀ նախկին նախագաներից կամ ԱԳ նախարարներից»։

Փաշինյանն էլ՝ ի պատասխան հայտարարեց, որ այդ մասին բազմիցս խոսել է, և իր պատասխանը չի փոխվել։ Գեղամ Մանուկյանին զայրացրեց Նիկոլ Փաշինյանի արձագանքը, թեժ բանավեճ սկսվեց նրանց միջև, ինչից հետո Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ հանում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցը, սակայն այդպես էլ չհանեց։

ԱԺ նախագահը «սպառնաց» հանել նաև Ագնեսա Խամոյանի հարցը, երբ վերջինս նույնպես արձագանքեց Փաշինյանի պատասխանին։

 

  • Կիսվել: