հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Սենատին ընդունած բանաձևի համար

Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Սենատին ընդունած բանաձևի համար

 ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Սենատին՝ ընդունած բանաձևի համար։ Այս մասին նա գրառում ու լուսանկարներ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում։
 
«Շնորհակալություն Ֆրանսիայի Սենատի մեր գործընկերներին՝ Հայաստանին և հայ ժողովրդին աջակցող այս կարևոր հանձնառության համար»,– գրել է Ալեն Սիմոնյանը:
 
Հայտնել էինք, որ Ֆրանսիայի Սենատը հունվարի 17–ին Լեռնային Ղարաբաղի հարցով Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին բանաձև է ընդունել։ Դրան կողմ են քվեարկել Սենատի 336 անդամներ, միայն 1 դեմ ձայն է եղել։

  • Կիսվել: