հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում է․ մի շարք հանդիպումներ են նախատեսված

Ալեն Սիմոնյանը Մոսկվայում է․ մի շարք հանդիպումներ են նախատեսված

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը մեկնել է Մոսկվա։ Մոսկվայում Ալեն Սիմոնյանը մի շարք հանդիպումներ է ունենալու։

Մասնավորապես,  ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ԱԺ փոխխոսնակը կհանդիպի Պետդումայի պատգամավորների,  ՌԴ դաշնային խորհրդի անդամների հետ, ինչպես նաև հանդիպում է սպասվում ՌԴ Արտաքին գործերի նախարարությունում։ Ալեն Սիմոնյանը հանդիպումներ կունենա նաև քաղաքագետների և լրագրողների հետ։

 
 
 

  • Կիսվել: