երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Ե՞րբ Ալեն Սիմոնյանը հրաժարական կտա ու կհեռանա քաղաքականությունից

Ե՞րբ Ալեն Սիմոնյանը հրաժարական կտա ու կհեռանա քաղաքականությունից

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը համաձայն չէ այն պնդումների հետ, որ իրենց իշխանությունը տապալել  է ՀՀ անվտանգային համակարգը:

«Մենք միջազգային հարթակներում ու բանակցային առումով բավականին մեծ առաջընթաց ունենք», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Սիմոնյանը նշեց, թե այն պահից, երբ կկարծի, որ իրենք տապալել են անվտանգային համակարգը, դուրս կգա քաղաքականությունից:

«Հրաժարական կտամ, դուրս կգամ քաղաքականությունից, իսկ իմ, ձեր, ընդդիմադիրների  կարծիքի մեջտեղը գոյություն ունի ՀՀ ժողովրդի կարծիքը, որը որոշիչ է։ Այն պահից սկսած, երբ իրենք կորոշեն, որ պետք է այլ մարդ ղեկավարի, իրենք կկատարեն իրենց ընտրությունը, փառք Աստծո, իրենք ունեն ընտրելու հնարավորությունը», - ասաց Սիմոնյանը:

Նա վստահեցնում է՝ իրենց իշխանությունը խաղաղություն է բերել, բերում ու խաղաղության ուղղությամբ է աշխատում:

«Գոյություն ունի մեկ դատավոր՝ հայ ժողովուրդն է», - հավելեց ԱԺ նախագահը:

  • Կիսվել: