չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջադեպով կզբաղվի ՀՔԾ-ն

Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջադեպով կզբաղվի ՀՔԾ-ն

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև ապրիլի 29-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ քրեադատավարական գործընթացն արդեն սկսել է, անձինք հաղորդումներ են տվել ոստիկանության բաժնում, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Ես հանձնարարել եմ, որ այդ նյութերը փոխանցվեն Հատուկ քննչական ծառայություն, և այդ դեպքի հետ կապված դատավարական հետագա ընթացքը կտրվի ՀՔԾ-ում», -հայտարարեց դատախազը։

Հարցին, թե կա՞ն ձերբակալվածներ, գլխավոր դատախազը պատասխանեց, որ անձը կարող է ձերբակավել միայնհարուցված քրեական գործի շրջանակներում։

«Մարդուն ձերբակալել կարելի է միայն հարուցված քրեական գործով։ Մենք այս միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործ դեռևս չունենք։ Հիմա, այս պահն սկսված է քրեադատավարական գործընթաց, նախապատրաստվում են նյութեր, այսօրվանից նյութերի նախապատրաստման գործընթացը կշարունակի ՀՔԾ-մ», -հավելեց պաշտոնյան։

  • Կիսվել: