երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ալավերդիում մեկնարկեց ավագանու արտահերթ նիստը

Ալավերդիում մեկնարկեց ավագանու արտահերթ նիստը

Ալավերդիում ավագանու արտահերթ նիստը մեկնարկեց, մասնակցում է 14 անդամ։ Առաջարկվում է անվստահություն հայտնել գործող համայնքապետ Արկադի Թամրազյանին և համայնքապետ ընտրել ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանին։

 Նշենք, որ 2022թ․ սեպտեմբերի 25-ին Ալավերդիում կայացած ՏԻՄ համամասնական ընտրությունների արդյունքներով ՔՊ և «Ապրելու երկիր» կուսակցություններին տրվել էր հավասար թվով՝ 13-ական մանդատ, ևս մեկ մանդատ տրվել էր «Հայ ազգային կոնգրես»-ին։

  • Կիսվել: