երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ակտիվ աշխատանքային քննարկումների մեջ ենք՝ Շարժմանը նոր թափ հաղորդելու ուղղությամբ. Սաղաթելյան (տեսանյութ)

Ակտիվ աշխատանքային քննարկումների մեջ ենք՝ Շարժմանը նոր թափ հաղորդելու ուղղությամբ. Սաղաթելյան (տեսանյութ)

Հիմա տարբեր ուժերի և անհատների հետ շատ ակտիվ աշխատանքային քննարկումների մեջ ենք՝ Շարժմանը նոր թափ հաղորդելու, այս ձեռքբերումներն արձանագրելուց հետո Շարժումն ընդլայնելու ուղղությամբ։ Առաջիկայում այս մասին ավելի ծրագրային կխոսենք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

՛՛Մի բան ես ձեզ բոլորիդ վստահեցնում եմ` որևէ պարագայում, որևէ կերպ նահանջ, հետքայլ չի լինելու:

Պատասխանեմ բոլոր այն խոսակցություններին, որ անընդհատ շրջանառվում են` մարելու, կասեցվելու, հետքայլ անելու մասին։ Չկա այդպիսի բան։ Մեր բոլոր քննարկումները Շարժումն ավելի ընդլայնելու, նոր թափ հաղորդելու, բացթողումները շտկելու և ավելի մեծ թափով առաջ գնալու շուրջ են:

Գտնում ենք, որ այն, ինչ մինչև հիմա արել ենք, շատ արդյունավետ էր։ Բայց նաև նոր մարտավարության խնդիր ունենք։ Հետևաբար, այո՛, հնարավոր է մեր քայլերի ու գործողությունների մեջ լինեն փոփոխություններ: Եթե դուք տեսել եք, այս 40 օրվա ընթացքում մենք ինչ անհրաժեշտ եղել է արել ենք` սկսած հետևողական անհնազանդության ակցիաներից, շենքերը շրջափակելուց, բայց այս ամենը պահելով որոշ քայլեր և գործողություններ փոփոխության ենթարկելու ենք…
Ասել եմ և ասում եմ` Նիկոլին պետք է հեռացնել առանց արյուն։ Ինչքան արյուն նա թափել է հերիք է՛՛,-նշել է նա՝ հրապարակելով տեսանյութ այսօրվա մամուլի ասուլիսից։

  • Կիսվել: