կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ակնկալում եմ վերջին երեք օրերին ծեծ կազմակերպած, կատարած ու հրահրած անձանց պատասխանատվության ենթարկումը՝ անկախ կարգավիճակից. Վահագն Ալեքսանյան

Ակնկալում եմ վերջին երեք օրերին ծեծ կազմակերպած, կատարած ու հրահրած անձանց պատասխանատվության ենթարկումը՝ անկախ կարգավիճակից. Վահագն Ալեքսանյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ակնալում է  վերջին երեք օրերին ծեծ կազնակերպած, կատարած ու հրահրած անձանց պատասխանատվության ենթարկումը անկախ կարգավիճակից։ Նա ֆեյսբուքում գրել է․

«Ակնհայտ է, որ Երևանում գործում է ջարդարար հայհոյախումբ, որը համակարգվում է քաղաքական գործիչների կողմից: Եթե հանկարծ այդ գործիչներից ոմանց թվում է, թե պատգամավորական անձեռնամխելիությունը իրենց ազատելու է կատարածի ու հրահրածի պատասխանատվությունից, ապա նրանց մեծ հիասթափություն է սպասվում:

Ակնկալում եմ վերջին երեք օրերին ծեծ կազնակերպած, կատարած ու հրահրած անձանց պատասխանատվության ենթարկումը՝ ԱՆԿԱԽ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՑ»։

Նշենք, որ երեկ երեկոյան Երևանում 20 հոգով ծեծի են ենթարկել «Անթարես» ընկերության ղեկավար Արմեն Մարտիրոսյանին:

Ինչպես գրել է «Իրազեկ Քաղաքացի» միավորման համակարգող Դանիել Իոաննիսյանը, միջադեպը տեղի է ունեցել ոստիկանների աչքի առաջ, որոնք սակայն որևէ կերպ չեն միջամտել դեպքին։

  • Կիսվել: