շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ախր տիկի՛ն Կյուրեղյան, դուք մեզ հետ իշխանություն եք կիսել, էլ չեմ ասում, որ ձեր մեջ ով ասես, Նոյան Տապանի պես հավաքված է․ Ալեն Սիմոնյան

Ախր տիկի՛ն Կյուրեղյան, դուք մեզ հետ իշխանություն եք կիսել, էլ չեմ ասում, որ ձեր մեջ ով ասես, Նոյան Տապանի պես հավաքված է․ Ալեն Սիմոնյան

Պարոն Մինասյան, ես հատուկ ձեզնից առաջ ելույթ ունեցա, որ դուք հնարավորություն ունենաք պատասխանել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, հայտարարությունների ժամին իր ելույթի ժամանակ նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Մենք այսօր պառլամենտարիզմի մասին էինք խոսում, այդ ինստիտուտի մասին էինք խոսում, տարբեր ինստիտուտների բռնաբարության մասին էինք խոսում, լավ չե՞ք կարողանում հավաքվեք, ժողով անեք ու որոշեք, որ առանց վիրավորանքի, առանց քողարկված վիրավորանքների եք ելույթ ունենալու:

Մարդիկ չեն հասկանում, որ ինչ-որ գծից հետո, երբ գալիս ես այստեղ,  վիրավորում ես, ինքդ քեզ ես ավելի շատ նվաստացնում, քան այն մարդուն, ում մասին խոսում ես։

Պարոն Վարդանյանը (նկատի ունի «Հայաստան» խմբակցությունից Աղվան Վարդանյանին-խմբ) թևերը կշտած գալիս, այստեղից ոտանավորներ է ասում, վիրավորանքներ պարունակող, տիկին Կյուրեղյանը ամեն անգամ շարադրությունների ոճի մեջ է, կլինի՞ առանց վիրավորանք գործ անենք։

Դուք իսկապես չե՞ք գիտակցո՞ւմ, որ դրանով ձեզ եք վնաս պատճառում։ Մեր մասին ինչ կար ասելու՝ երեք տարի է պլակատներով, փողոցներում, հեռուստաալիքներով ասեցիք:

Հետո այստեղ կռիվ է լինում, ԱԺ-ի վարկանիշն է ընկնում, ձեր՝ որպես քաղաքական գործիչ լինելու վարկանիշն է ընկնում։ Սա բարեկամաբար եմ ասում, առանց որևէ հետին մտքի։

Ասում են՝ այսինչը այսինչ կուսակցությունից է եղել, ախր տիկի՛ն Կյուրեղյան, դուք մեզ հետ իշխանություն եք կիսել, էլ չեմ ասում, որ ձեր մեջ ով ասես, Նոյան Տապանի պես հավաքված է: Էդ հին պլաստինկեն մի միացրեք:

Բավական է՝  հավաքվեք, որոշեք, որ հերիք է վիրավորեք, դա արդեն ձեզ է վնաս պատճառում։ Ուզո՞ւմ եք իրար հետ խմբակցությունների մակարդակով նստենք, խոսենք»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Այդ պահին Աղվան Վարդանյանը ներս մտավ, ինչը չվրիպեց Ալեն Սիմոնյանի աչքից. «Ըհը, պարոն Վարդանյանը պիջակի թեւերը քշտեց եկավ, հերթական «որսե աշնան» ոտանվորը կարդալու համար»:

  • Կիսվել: