երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ԱԽ քարտուղարը ԱՄՆ Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է  երկու երկրների զինված ուժերի միջև փոխգործակցման խորացումը

ԱԽ քարտուղարը ԱՄՆ Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է երկու երկրների զինված ուժերի միջև փոխգործակցման խորացումը

ԱՄՆ աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտում հանդիպել է Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լաուրա Կուպերի հետ:

Հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ պաշտպանական համագործակցությանը վերաբերող հարցեր և ընդգծել մեր տարածաշրջանի կայունության ապահովման անհրաժեշտությունը: Մտքեր են փոխանակել երկկողմ համատեղ ծրագրերի իրականացման շուրջ, ընդգծվել է խաղաղապահ գործունեության շրջանակներում համագործակցությունը և փոխգործակցման խորացումը երկու երկրների զինված ուժերի միջև:

Կողմերը երկուստեք կարևորել են ՀՀ Զինված ուժերի ժողովրդավարական կառավարման և հաշվետվողականության բարձրացմանն ուղղված աշխատանքները:

  • Կիսվել: