չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
«Ակտիվ համագործակցությունը դեռևս կշարունակվի». Արմեն Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Անդրեա Վիկտորինի հետ

«Ակտիվ համագործակցությունը դեռևս կշարունակվի». Արմեն Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Անդրեա Վիկտորինի հետ

Հուլիսի 31-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինին՝ դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից:

«ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել դեսպանին դիվանագիտական առաքելության ընթացքում Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն առավել զարգացնելու և ընդլայնելու ուղղությամբ ներդրած ջանքերի համար:

Դեսպանն իր հերթին ընդգծել և վստահությունն է հայտնել, որ երկկողմ ակտիվ համագործակցությունը դեռևս կշարունակի ամրապնդվել ու զարգանալ:

Հանդիպմանը զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգային իրավիճակի և Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի շուրջ»,- նշված է հաղորդագրությունում:  

  • Կիսվել: