ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ակցիայի մասնակիցներին բերման ենթարկող ոստիկանական մեքենան վթարի է ենքարկվել, քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը վատացել է. Գեղամ Մանուկյան

Ակցիայի մասնակիցներին բերման ենթարկող ոստիկանական մեքենան վթարի է ենքարկվել, քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը վատացել է. Գեղամ Մանուկյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը կառավարության դիմաց հրավիրված ակցիայի ժամանակ հայտարարեց, որ շուրջ երկու տասնյակից ավելի քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանական բաժիններ։

«Կենտրոնի բաժնից ահազանգ ունենք, որ մեր ընկերներից մեկի՝ նախկին ազատամարտիկ Հակոբի ինքնազգացողությունը վատացել է: Քաղաքացիներին բերման ենթարկող ոստիկանական մեքենան վթարի է ենթարկվել, ինչից հետո նրա ինքնազգացողությունը վատացել է», - տեղեկացրեց Գեղամ Մանուկյանը։

Նա ասաց նաև, որ պատգամավորները մեկնելու են ոստիկանական բաժիններ՝ իրավական աջակցություն ցուցաբերելու բերման ենթարկված քաղաքացիներին։

  • Կիսվել: