ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ականադաշտերի և հայ ռազմագերիների վերադարձի հարցերն պետք է լուծվեն առանց նախապայմանների․ Լավրով

Ականադաշտերի և հայ ռազմագերիների վերադարձի հարցերն պետք է լուծվեն առանց նախապայմանների․ Լավրով

Բաքվում ՌԴ ԱԳ Նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ հայկական կողմը պատրաստ է Բաքվին հանձնել ականադաշտերի քարտեզը։

Միևնույն ժամանակ Լավրովն ընդգծել է, որ այդ հարցը եւ հայ ռազմագերիների վերադարձի հարցը պետք է լուծվեն առանց նախապայմանների:

ԱՆդրադառնալով 2020-ի եռակողմ հայտարարությանը, Լավրովը նշել է․

"Մեր ընդհանուր կարծիքով ՝ ապագայում կարգավորման իրականացման համար անհրաժեշտ է կատարել նախորդ տարվա նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության պայմանները։ Բոլոր կարևոր հարցերի լուծման գլխավոր պայմանը ռազմական հակամարտության լիակատար դադարեցումն է։ Մեր զինծառայողները սերտորեն համագործակցում են ադրբեջանցի գործընկերների հետ։ Տարածաշրջանում տնտեսական հարաբերությունների վերականգնումը կխթանի Հարավային Կովկասի զարգացումը", - հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում ադրբեջանցի գործընկերոջ հետ բանակցությունների արդյունքներով:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: