Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը հայտնել է լիազորությունները դադարեցնելու մասին
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Կամսար Բաբինյանը սոցցանցի իր էջում հայտնել է իր լիազորությունները դադարեցնելու մասին:
«Այսօրվանից դադարեցնում եմ վարչական շրջանի ղեկավարի իմ լիազորությունները: Իմ և աշխատակազմի նախորդած 2 և ավելի տարիներին կատարված մեծածավալ աշխատանքներն ուղղված էին Երևան համայնքի զարգացմանը և առաջնայնորեն մեր վարչական շրջանի բնակիչների համար հարմարավետ քաղաքային միջավայր ստեղծելուն:
Այս տարիներին կատարված աշխատանքի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել աջափնյակցիներին և աշխատակազմի բոլոր սրտացավ աշխատակիցներին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել ավելի բարեկարգ Աջափնյակ ունենալու պատասխանատու գործում:
Խորին շնորհակալությունս եմ հայտնում նաև Երևանի քաղաքապետին, վստահության և աջակցության համար:
Ամփոփելով խոսքս՝ աջափնյակցիներին (չերեմուշկեցիներին) մաղթում եմ բարեկեցություն, իսկ վարչական շրջանին՝ բարգավաճում և կայուն զարգացում:
Հարգանքով՝ Կամսար Բաբինյան»,-նշել է նա:
Ըստ InfoPort.am-ի հավաստի աղբյուրների՝ նրան նշանակել են Երևանի պոլիկլինիկաներից մեկի տնօրեն, իսկ նրա փոխարեն թաղապետ կնշանակվի Աջափնյակի նախկին փոխթաղապետ Սերոբ Սարգսյանը։