ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Աջապահյանը Քննչական կոմիտեում  է, որտեղ մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացած (ուղիղ)

Աջապահյանը Քննչական կոմիտեում է, որտեղ մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացած (ուղիղ)

Ժամը 17։55-ի դրությամբ Շիրակի թեմի առաջնորդ ՄԻքայել Սրբազանը ժամանեց Քննչական կոմիտե։  ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները Միքայել Սրբազանին ուղեկցեցին Քննչական կոմիտե։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել:

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ «երկրում ռազմական հեղաշրջում անելու» հայտարարությունների վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել` իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար։

 

  • Կիսվել: