ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԱԳ նախարարը՝ այլ երկրներում ՀՀ նոր բացվող դեսպանատների մասին

ԱԳ նախարարը՝ այլ երկրներում ՀՀ նոր բացվող դեսպանատների մասին

Կատարում մեր դեսպանությունն արդեն գործում է, Եթովպիայում մեր դեսպանությունն արդեն գործում է, այնտեղ արդեն աշխատում է մեր գործընկերը, որը ժամանակավոր հավատարմատարի մակարդակով իրականացնում է բոլոր գործառույթները։ Այս մասին ԱԺ-ում, պատասխանելով պատգամավոր Միքայել Զոլյանի հարցին՝ այլ երկրներում բացվելիք՝ ՀՀ-ի դեսպանատների մասին՝ ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Շարունակելով Եթովպիայում մեր դեսպանատան մասին իր խոսքը՝ նախարարը նշեց. ՛՛Այնտեղ նա բառի բուն իմաստով զրոյից էր սկսում և այս շրջանում, երբ նա հասավ, անցյալ տարվա վերջ, ուղղակի մեկ գործառույթ ուներ անելու և ունի անելու. պարզ լեզվով ասած՝ ոտքի կանգնել, այսինքն՝ ունենալ անհրաժեշտ կարողությունը, սկսել աշխատել։ Նույնիսկ այս պայմաններում, նա հիմա արդեն անցել է հստակ բովանդակային հարցերի, և դա շատ ողջունելի է՛՛։ 

Ինչ վերաբերում է մեր դեսպանությանն Իսրայելում, ըստ նախարարի, նախապատրաստական բոլոր աշխատանքներն իրականացված են սկզբունքորեն, և ինչ-որ պահից արդեն կկարողանանք կոնկրետանալ։ նա վստահեցրեց, որ այդ առումով որևէ լուրջ խնդիր չկա։ 

Մնացականյանը նշեց նաև, որ նոր դեսպանությունների առումով մի փոքր վերագնահատման կարիք կա: ՛՛Ես նույնիսկ, անկեղծ ասեմ, ժամանակ չեմ ունեցել դրա մասին մտածելու, որովհետև կլանված ենք, բնականաբար, արդեն եղած բոլոր հարցերով։ Կարծում եմ՝ հաջորդ անգամ առիթը կլինի մի փոքր ավելի հստակ լինելու, որովհետև դեռևս առիթն է ճիշտ վերագնահատելու եղած պլանները։ Պայմանները թելադրում են, որ փորձենք ողջամտությունը համապատասխանեցնել ներկա իրավիճակին՛՛,-ասաց նա: 

  • Կիսվել: