ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Աղջկան հանգի՛ստ թողեք. նա անկեղծ էր իր արարքի մեջ. Դավիթ Սանասարյան

Աղջկան հանգի՛ստ թողեք. նա անկեղծ էր իր արարքի մեջ. Դավիթ Սանասարյան

Աղջկան հանգի՛ստ թողեք. որքան էլ, որ անդուր ու բարեկրթությունից հեռու էր, ամեն դեպքում անկեղծ էր իր արարքի մեջ։ ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ես վստահ եմ, որ վարչապետը նույնպես անկեղծ էր իր հանդուրժողական վերաբերմունքում, ու դա գովելի է. երկրի ղեկավարը պետք է էդպիսին լինի, բայց ինձ համար ավելի նողկալի են կեղծ բարեկիրթներն ու բարեպաշտները, ովքեր բացահայտ քեզ գովում են, բայց ամեն հարմար պահի թիկունքիցդ հարվածում։

Սիրում եմ բոլորիդ»:

Infoport.am-ն արդեն տեղեկացրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր դուստրերի հետ նախօրեին քարոզարշավ էր իրականացնում Երևանի հանրային վայրերում, մասնավորապես՝ մետրոյում:

Քարոզարշավի ժամանակ, երբ վարչապետն Այո-ի բուկլետներ էր բաժանում, մի աղջիկ վերցրեց բուկլետը, նետեց Փաշինյանի ուղղությամբ:

  • Կիսվել: