հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Աղդամում ստեղծվելիք ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնն աշխատանքները կսկսի հունվարին․ «Ռազմինֆո»

Աղդամում ստեղծվելիք ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնն աշխատանքները կսկսի հունվարին․ «Ռազմինֆո»

Թուրքիայի ԶՈւ 25 զինծառայող Ադրբեջան է մեկնել։ Նրանք տեղակայվելու են Աղդամում ստեղծվելիք ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնում, որն աշխատանքները կսկսի հունվարին։

Այս մասին գրում է թուրքական NTV հեռուստատեսության կայքը, հայտնում է «Ռազմինֆո»-ն։ Նշվում է, որ առաջիկայում թուրք զինծառայողների թիվը նախատեսվում է հասցնել մինչև 60-ի։

Ըստ աղբյուրի՝ կենտրոնում տեղակայվելու են սպաներ ու ենթասպաներ, որտեղ համատեղ ուսումնասիրվելու են ռուսական ստորաբաժանումների ցամաքային մշտադիտարկումների և անօդաչու թռչող սարքերի հետախուզության արդյունքները։ Կենտրոնում սպաներ և ենթասպաներ են լինելու։

Նշվում է, որ բացի կենտրոնում գործունությունից, Թուրքիայի ԶՈւ֊ն նաև աջակցելու է Ադրբեջանին՝ «մարդասիրական օգնության» և ականզերծման աշխատանքների տեսքով։

Հիշեցնենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը դեկտեմբերի 18-ին հայտարարեց, որ Աղդամում կենտրոնի կառուցման աշխատանքներին հետևում է մեկ թուրք գեներալ և ևս 100-հոգանոց թուրքական անձնակազմ։ Դրանից երկու օր առաջ՝ դեկտեմբերի 16-ին, թուրքական կողմը հայտարարեց, որ Թուրքիայի զինված ուժերի ականազերծման հատուկ թիմի 136-հոգանոց անձնակազմը ժամանել էր Ադրբեջան՝ Արցախում ականազերծման և ինքնաշեն պայթուցիկներից մաքրման աշխատանքներում Ադրբեջանի բանակին օգնելու համար։

  • Կիսվել: