շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱԳ փոխնախարարների ընտրությունը կանգնել է երկու Տիգրանների վրա․ «Հրապարակ»

ԱԳ փոխնախարարների ընտրությունը կանգնել է երկու Տիգրանների վրա․ «Հրապարակ»

«Մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանն այցելել է ԱԳՆ՝ վարչությունների պետերի հետ քննարկելու ԱԳ նախարար-փոխնախարարների հարցը։ Ըստ մեր աղբյուրի, արդյունքում որոշվել է, որ գոնե 2 փոխնախարարի պաշտոն զբաղեցնելու են դիվանագետներ, ընդ որում՝ ոչ այնքան հայտնի և ոչ այնքան հեղինակավոր։

Մեզ ասացին, որ ընտրությունը կանգնել է երկու Տիգրանների՝ Տիգրան Սեյրանյանի և Տիգրան Մկրտչյանի վրա։ Տիգրան Սեյրանյանը, որը ՀՅԴ-ական Սպարտակ Սեյրանյանի հորեղբոր որդին է, Չեխիայում և Սլովակիայում մեր դեսպանն էր, այժմ Ուկրաինայում ՀՀ դեսպանն է։ Իսկ Տիգրան Մկրտչյանը ՀՀ դեսպանն էր մերձբալթյան երկրներում, սակայն մարտի 15-ի հրամանագրով հետ է կանչվել և կադրերի ռեզերվում է»։

ՄԱնրամասները՝ թերթի այսօրվահամարում։

  • Կիսվել: