երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Աֆրիկյան տարածաշրջանը մեր արտաքին քաղաքականության նոր հեռանկարներ ունեցող ուղղություններից է. նախագահը՝ Գանայի դեսպանին

Աֆրիկյան տարածաշրջանը մեր արտաքին քաղաքականության նոր հեռանկարներ ունեցող ուղղություններից է. նախագահը՝ Գանայի դեսպանին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Գանայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լեսլի Աքուա Օպոկու-Վարեյը:

Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել դիվանագիտական առաքելության ընթացքում:

«Աֆրիկյան տարածաշրջանը մեր արտաքին քաղաքականության համեմատաբար նոր հեռանկարներ ունեցող ուղղություններից է։ Վերջին տարիներին փորձում ենք ակտիվացնել մեր հարաբերությունները Աֆրիկայի երկրների հետ և այդ ուղղությամբ արդեն ձեռնարկել ենք որոշակի քայլեր, վստահ եմ, որ Ձեր նշանակումը նոր խթան կհանդիսանա մեր երկրների միջև համագործակցության համար»,- նշել է նախագահը:

Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և ջերմ խոսքերի համար:

«Շատ ուրախ եմ իմ երկիրը Հայաստանում ներկայացնելու հնարավորության համար և տպավորված եմ այն ջերմ ընդունելությունից, որին հանդիպեցի Հայաստանում, ես ջանքեր չեմ խնայի մեր երկրների միջև փոխգործակցության սերտացման ուղղությամբ»,- ասել է դեսպան Աքուա Օպոկու-Վարեյը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Գանայի միջև տարբեր ոլորտներում առկա համագործակցային ներուժի կյանքի կոչման հնարավորությունների և ուղղությունների վերաբերյալ հարցեր: Առանձնահատուկ կարևորվել է բարձր տեխնոլոգիաների, կրթության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում համագործակցության ակտիվացման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը, ինչպես նաև երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտում աշխատանքների ակտիվացումը:

Կողմերը երկուստեք դրական են գնահատել նաև միջազգային տարբեր հարթակներում Հայաստանի և Գանայի արդյունավետ համագործակցությունը:

  • Կիսվել: