ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Աֆղանստանցի փախստականների համար Թուրքիան ավելի ճիշտ տեղ է․ Ավստրիայի կանցլեր

Աֆղանստանցի փախստականների համար Թուրքիան ավելի ճիշտ տեղ է․ Ավստրիայի կանցլեր

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ Աֆղանստանի փախստականների ապաստանելու համար Թուրքիան ավելի լավ տեղ է, քան Գերմանիան, Ավստրիան կամ Շվեդիան:

 Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։
 
Ըստ Սեբաստիան Կուրցի, եթե փախստականները չեն կարողանում վերադառնալ այն երկիր, որտեղից դուրս են եկել, ապա պետք է հնարավորություն ստեղծվի նրանց ապաստան տրամադրել նաև Եվրամիության անդամ չհանդիսացող երկրներում:
 
Ավստրիայի կանցլերը Եվրամիությանը նախազգուշացրել է ներգաղթի նոր ալիքի մասին, որը կարող է լինել այն ժամանակ, երբ Աֆղանստանից դուրս բերվեն ԱՄՆ-ի զորքերը։
 
Ըստ «DW Turkish»-ի՝ Կուրցը «Bild» թերթին տված հարցազրույցում նշել է, որ «հարևան երկրների, Թուրքիայի կամ Աֆղանստանի անվտանգ տարածքները ճիշտ վայրեր են աֆղանստանցի փախստականների համար»:

  • Կիսվել: