կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ադրբեջանը վերստին Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու պատրաստակամություն է հայտնում․ Ասադով

Ադրբեջանը վերստին Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու պատրաստակամություն է հայտնում․ Ասադով

Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները և խաղաղության համաձայնագիր կնքել Հայաստանի հետ՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում երկու երկրների տարածքային ամբողջականությունը ճանաչելու հիմքով։ Այս մասին հայտարարել է վարչապետ Ալի Ասադովը՝ ԱՊՀ վարչապետերի խորհրդի նիստում։

Ասադովը պնդել է, թե Բաքուն պատրաստ է նաև օր առաջ սկսել սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի աշխատանքները և կողմ է տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակմանը։ «Դրանից կշահեն ոչ միայն Ադրբեջանն ու Հայաստանը, այլև՝ մյուս երկրները, ոչ միայն Հարավային Կովկասում, այլև՝ ընդհանուր առմամբ ԱՊՀ տարածքում», - ասել է Ադրբեջանի կառավարության ղեկավարը։

Ասադովը կրկնել է երկրի նախագահ Ալիևի խոսքերը, թե ղարաբաղյան խնդիրը մնացել է անցյալում, և հիմա կողմերը պետք է ապագայի մասին մտածեն։

  • Կիսվել: