կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
«Ադրբեջանը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմամբ». Բայրամով

«Ադրբեջանը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմամբ». Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը դեկտեմբերի 6-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ ' Բրայենի հետ:

Ինչպես ԱՊԱ-ին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից՝ կողմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգը, տարածաշրջանում առկա իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարները:

Նախարար Ջեյհուն Բայրամովն ընդգծել է, որ ՛՛Ադրբեջանը, որպես Հայաստանի հետ խաղաղ գործընթացի հիմնական տարրերի նախաձեռնող, շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմամբ՛՛:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ պետքարտուղարի օգնականի ուշադրությունը հրավիրվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ հիմքի վրա սահմանազատման շուրջ բանակցությունների ակտիվացման կարևորության վրա, ինչը կարգավորման ուղղություններից մեկն է:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: