շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ադրբեջանը փորձելու է սահմանադրական փոփոխությունների մեր ծրագիրը ամեն կերպ խափանել. ՔՊ-ական պատգամավոր

Ադրբեջանը փորձելու է սահմանադրական փոփոխությունների մեր ծրագիրը ամեն կերպ խափանել. ՔՊ-ական պատգամավոր

Ադրբեջանը փորձելու է սահմանադրական փոփոխությունների մեր ծրագիրը ամեն կերպ, Հայաստանի ընդդիմադիր շրջանակների եւ օտարերկրյա պետությունների հետ սինխրոնիզացված խափանել: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Դա ակնհայտ է, պետք է կատարյալ ապուշ լինել մտածելու համար, որ եթե Ալիեւն ուզենա մեր Սահմանադրությունը փոխվի, ինքը պետք է հայտարարի՝ ես ուզում եմ, որ այդ Սահմանադրությունը փոխվի: Ես այդպիսի որոշ ապուշների մեկնաբանություններ այսօր առավոտյան արդեն կարդացել եմ: Քաղաքական դաշտի մասին է խոսքը: Ակնհայտ է, որ եթե Ալիեւն ուզենա խափանել ինչ-որ մի պրոցես Հայաստանում, նա կասի, որ  ուզում է այդ պրոցեսը Հայաստանում: Դա հասարակ, պարզ տրամաբանություն է: Ալիեւը հիմար մարդ չի ու շատ լավ այդ ամեն ինչը հասկանում է»,-ասաց նա:

Հարցին՝ ինչո՞ւ պետք է Ալիեւը չուզենա, որ մենք Անկախության հռչակագրից կամ Արցախից հրաժարվենք, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց. «Որովհետեւ ակնհայտ է, որ Ալիեւը փորձում է իր ձեռքում պահել պատերազմի գործիքը ու փոքրիշատե ինչ-որ լեգիտիմությունը այդ հնարավոր ագրեսիային Հայաստանի նկատմամբ տալիս է այն դրույթները, որը ինքը փորձում է ինչ-որ մի կերպ ներկայացնել որպես տարածքային պահանջներ Ադրբեջանի կամ Թուրքիայի նկատմամբ»:

Հարցին՝ ի՞ն չ երաշխիք, որ Սահմանադրությունը փոխելու դեպքում խաղաղություն կլինի, նա արձագանքեց. «Եթե չփոխենք, ապա երաշխավորված է, որ խաղաղություն հաստատ չեն ունենալու:Եթե փոխենք, երաշխավորված չէ, որ ունենալու ենք, բայց երաշխավորված չի նաեւ, որ պատերազմ ենք ունենալու»:

  • Կիսվել: