երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ադրբեջանը փաստացի դուրս է գալիս բանակցություններից․ Արման Աբովյան

Ադրբեջանը փաստացի դուրս է գալիս բանակցություններից․ Արման Աբովյան

Ադրբեջանը փաստացի դուրս է գալիս բանակցություններից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։

«Ալիևը արդեն բացահայտ հայտարարում է ,որ գնում է սրացման։Ադրբեջանում,մեր դեմ պատերազմելու նպատակով տեղակայվում են թուրքական զորքեր և միջազգային ահաբեկչական աղբը։ Ալիևը ինչ-որ «սլիվներ» է անում հայկական կողմի հետ գաղտնի բանակցություների մասին (հանկարծ ոչ մեկի կարճ խելքով չանցնի ,որ Ալիևի ասածը շահարկում եմ) իրա հերը շուն դառնա,բայց մտածեք ինչո՞ւ է նա գնում այդ քայլին։

Դե լավ,չեք ուզում մտածեք մի մտածեք,բայց գոնե մենք իշխանություններից պե՞տք է ստանանք հասկանալի պատասխաններ,իսկ պատասխանների տեղը ստանում ենք ինչ-որ կասկածելի և անհասկանալի նեղացած բառերի շարան։ Կարողա՞ իշխանությունները կորցրել են իրականության զգացումը և մտովի արդեն ապրում են 2050 թվականի մեջ։

Կատարյալ խելագարություն է նման իրավիճակում իրակացնել քաղաքական հաշվեհարդար Ծառուկյանի հանդեպ, միթե՞ այս պարզ միտքը չի այցելել ձեր ինքնահավանությունից անջատված գլուխները ։

Հ.Գ. Եթե Ծառուկյանին և ԲՀԿ-ին հետապնդելու փոխարեն ձեր ողջ ներուժը նետեյիք ադրբեջանցիների և թուրքերի դեմ պայքարելուն ,ապա համոզված եմ ,որ իրավիճակը լրիվ այլ կլիներ»,- գրել է նա։

  • Կիսվել: