երկուշաբթի, սեպտեմբեր 28
28 / 9 / 2026
Ղազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրա

Ղազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրա

Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխթար Տլեուբերդին իր ուկրաինացի պաշտոնակից Անդրեյ Սիբիհային կոչ է արել թույլ չտալ Սև ծովում անօդաչու թռչող սարքերով գրոհները ղազախական նավերի վրա։ Այս մասին Տլեուբերդին հայտնել է ulysmedia.kz պարբերականին՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում Սիբիհայի հետ կայացած հանդիպումից հետո։

«Ամենից առաջ ուկրաինական կողմի հետ մենք խոսեցինք այսուհետև Սև ծովում մեր նավերի վրա ԱԹՍ-ների գրոները թույլ չտալու  անհրաժեշտության մասին», - ընդգծել է Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Նա նշել է, որ Նյու Յորքում երկկողմ բանակցություններ է վարել մի շարք պետությունների արտգործնախարարների հետ, որոնց  թվում եղել են նաև Սերգեյ Լավրովը և Սիբիհան։ «Մենք նրանց հետ քննարկել ենք մեր հարաբերությունները տեղի ունեցող  հակամարտության համատեքստում», - ասել է Տլեուբերդին։

Ավելի վաղ Ղազախստանի ԱԳ նախարարը հայտարարել է որ Աստանան դատապարտում է ԱԹՍ-ների կրկնվող   հարձակումները ղազախական նավթի արտահանման  ենթակառուցվածքների վրա, քանի որ դրանք սպառնալիքի տակ են դնում քաղաքացիական նավագնացությունը, խախտում են միջազգային առևտուրը և սպառնում էներգակիրների համաշխարհային մատակարարումների կայունությանը:

 

  • Կիսվել: